Սերժ Սարգսյանը կուսակիցների եւ թոռան հետ այցելել է Ծիծեռնակաբերդ․ նա չպատասխանեց լրագրողների հարցերին


18:20 , 24 ապրիլ, 2019

Armtimes.com-ը գրում է.

Հայկական ժամանակ»-ի լրագրողը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սերժ Սարգսյանի հետ է նաեւ իր թոռը։ Նրան ուղեկցում են Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ուժեղացվել է հսկողությունը։ Սարգսյանի թիկնապահները լրագրողներին չեն թողնում մոտենալ վերջինիս, ԶԼՄ ներկայացուցիչներին նույնիսկ մեկ-երկու մետր շառավղով հեռավորության վրա են պահում։ Սարգսյանը լրագրողների՝ հեռվից մի կերպ տրվող հարցերին չի էլ արձագանքում, անգամ երբ դրանք վերաբերում են օրվա խորհրդին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ