12 տարվա ընթացքում բուժքույրը երեխաներին փոխել է զվարճանքի համար. 5 հազարից ավել երեխաներ սխալ ընտանիքներում են


22:30 , 24 ապրիլ, 2019

Զամբիայում բուժքույրը խոստովանել է, որ 12 տարվա աշխատանքի ընթացքում փոխել է մոտավորապես 5 հազար երեխայի, քանի որ դա իրեն զվարճություն էր պարգևում:

Էլիզաբեթ Մևան, ով աշխատել է ծննդատանը, հանցանքը ընդունել է, երբ պարզվել է, որ ինքը քաղցկեղով հիվանդ է: 

Նրա խոսքերով՝ նա մահացու հիվանդ է և ոչինչ այլևս չի փրկելու իրեն: Կինը ցանկանում է ազատվել և մաքրվել այդ բոլոր մեղքերից:

Նրա խոսքերով՝ երեխաներին փոխելը սովորություն է դարձել, ինչը զվարճացրել է իրեն: Բուժքույրը նշում է, որ ցանկանում է ներողություն խնդրել զամբիացիներից: 

Կինը ավելացրել է, որ այն երեխաները, ովքեր ծնվել են 1983-ից 1995-ին անպայման պետք է գենետիկ թեստ անեն, հատկապես նրանք, ովքեր նման չեն ծնողներին: 

Այս ամենին հավատալը շատ դժվար է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի կնոջ հետ: