Չինաստանի քաղաքներում սկսել են 5G ցանցի գործարկումը


18:20 , 24 ապրիլ, 2019

5G կապի փորձնական ցանց են գործարկել Չինաստանի յոթ քաղաքներում, հայտնում է China Unicom կորպորացիայի նախագահ Վան Սիաոչուն:

Սիաոչուն հայտարարությունն արել է Շանհայում կայացած 5G-ի զարգացման թեմայով կոնֆերանսին, որը հրապարակվել է Weibo ցանցում, ընկերության պաշտոնական էջում:

В китайских городах начали запускать сеть 5G

Ներկայումս 5G ցանցը ներառում է որոշ քաղաքային վայրեր Պեկինում, Շանհայում, Գունչժոում, Շենչժենում, Նանկինում, Հանչժոում և Սյունիանում:

Ապագայում 33 քաղաքներում կստեղծվեն «թեժ կետեր», և ևս մի քանի քաղաքներում կաշխատեն պատվերով 5G հատուկ ցանցեր, հաղորդում է Vesti.ru-ն:

2018 թ.-ի վերջին 5G ցանցի փորձնական հաճախականությունների օգտագործման լիցենզիա է տրվել չինական երեք ընկերությունների՝ China Telecom, China Unicom և China Mobile: