Ամեն չորրորդ բժիշկը հոգեկան խնդիրներ ունի. գիտնականներ


17:27 , 24 ապրիլ, 2019

Բրիտանական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից 4300 բժիշկների շրջանում անցկացված հետազոտությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ բժշկությունը գործունեության ոլորտ է, որը մտավոր և ֆիզիկական առողջության հետ կապված զգալի սպառնալիքներ է պարունակում:

Ուժեղ սթրեսը, որին հանգեցնում է ծանրաբեռնված գրաֆիկը և մշտական հոգեհուզական լարվածությունը, ոլորտի ներկայացուցիչներին ստիպում է չարաշահել ալկոհոլը, նաև, ընդհանուր առմամբ, նպաստում է հոգեկան խնդիրների առաջացմանը:

Դեպրեսիաներն ու տագնապի զգացումները, ալկոհոլի հետ կապված խնդիրներն ու ուղեկցող հիվանդությունների մի ամբողջ փունջը բժիշկների աշխատանքի լարվածության և սթրեսի օրինաչափ արդյունքն են:

«Ավելի քան չորս հազար բժիշկների շրջանում անցկացված լայնածավալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հոգեկան խանգարումների հետ կապված ախտորոշում առկա է հարցվածների 27%-ի, այսինքն՝ ամեն չորրորդ բժշկի մոտ: Ահա թե ինչ մասշտաբների է հասել այս խնդիրը: Իրավիճակի շոշափելի նորմալացման համար համակարգային լուծումներ են անհրաժեշտ»,- ասել են բրիտանական բժշկական ասոցիացիայի փորձագետները:

Նմանատիպ խնդիրներն, ի դեպ, վերաբերում են ոչ միայն բժիշկներին, այլև մշտական սթրեսի հետ կապված գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչներին: