Ուիթնի Հյուսթոն․ գեղեցկուհի, ով հրաշալի ձայն ուներ. 1980-ականների լուսանկարներ, որոնք նոր են հրապարակվել (Photo)


21:30 , 24 ապրիլ, 2019

Մի քանի տասնամյակ ամերիկյան էստրադայի ամենավառ ներկայացուցիչն է եղել: Սպիտակ ժշպիտով շոկոլադե գեղեցկուհին, ով ուներ գերհզոր ձայն, եղել է միլիոնավոր մարդկանց կուռքը: Նրա մահից հետո դեռ շարունակում է մնալ աշխարհում ամենահայտնի արտիստներից մեկը: Նրա հիանալի վոկալային տվյալները շարունակում են զարմացնել մարդկանց, իսկ լուսանկարներն ու ֆիլմերը հիշեցնում են տաղանդավոր երգչուհու մասին, ով երկար տարիներ եղել է ամերիկյան բեմի նմուշը:

Ուիթնի Հյուսթոնը սկսել է երգել եկեղեցում դեռ մանկուց, իսկ արդեն ավելի հասուն տարիքում բեք վոկալն էր ապահովում: 

19 տարեկանում «Arista Records»-ի հետ պայմանագիր կնքեց: Նրա առաջին երկու ալբոմները «The Billboard 200»-ի առաջատարն էին: Նա միակ երգչուհին է, ով 7 անգամ եղել է «The Billboard Hot 100» շարքում: