Ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև ազգապահպան նշանակություն ունի


15:28 , 24 ապրիլ, 2019

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, բացի բարոյական, իրավական, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ասպեկտներից, ունի նաև ազգապահպան նշանակություն և հանդիսանում է հայկական ինքնության կարևոր բաղադրիչ:

Մեկ դար շարունակ վրեժի ցասումն ու արդարության հասնելու պահանջը աշխարհի տարբեր մասերով սփռված հայերի համար եղել է հայ մնալու և իրենց սերունդներին այդ հայկականությունը փոխանցելու կարևոր և կենսական դրդապատճառ:

Գենետիկ կոդով ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից սերունդներին փոխանցված այս առաքելությունը դարձել է հայկական գաղթօջախների ձևավորման, քաղաքական լոբբիզմի, ինքնակազմակերպման կարևորագույն հենասյուն, որի շուրջ համախմբված հայերն իրենց երեխաներին սովորցրել են Հհյերեն լեզուն, ցուցադրել մշակույթը, փոխանցել պատմական հիշողության կարևոր դրվագներ, ամուր պահել ազգային և ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, և վերջապես, ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔ՝ ծովից ծով Հայատանի, ուժեղ և անառիկ պետության և պատմական արդարության հաստատման մեծ առաքելությամբ:

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես համաշխարհային հայության կենտրոն, պետք է հետամուտ լինի այս օրակարգի ամրապնդմանն ու տարածմանը՝ զորավիգ լինելով աշխարհով մեկ սփռված հայությանն ու լուծելով նրանց խնդիրները:

Աշխարհում ապրող ցանկացած հայ պետք է հտակ գիտակցի, որ ուժեղ հայկական պետությունն ու պետականությունը հանդիսանում է իրենց անձնական, ընտանեկան և համայնքային հզորության ու հաղթանակի երաշխավորը, վստահելի գործընկերն ու հենարանը:

Սա է միացյալ ազգային օրակարգով ապրող և ուժեղ տարածաշրջանային գերտերություն ստեղծելու միակ հուսալի ճանապարհը: