ՀՀ-ում կան որոշ «անհասկանալի կազմակերպություններ», որոնք սուտ տոլեռանտություն են խաղում՝ զայրանում են, որ Թուրքիայի դրոշն էր այրվում. Արման Աբովյան


15:30 , 24 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ նոր իշխանությունների գլոբալ քաղաքական փոփոխությունը պետք է լինի այն, որ հետևողական լինեն մեր պահանջների մեջ:

«Կարծում եմ՝ կարևորը արդարության վերականգնումն է, որովհետև 104 տարի մարդասպանը մերժում է, ասում են, որ չի եղել՝ այո 90 տոկոս հայրենիքը զավթել եմ, 90 տոկոսը ազգին կոտորել եմ, բայց չի եղել նման բան»,-ասաց նա:  

Արման Աբովյանը մեկ այլ վտանգավոր միտում է տեսնում: Նա ասաց, որ այսօր ՀՀ-ում նկատելի են որոշ «անհասկանալի կազմակերպություններ», որոնք սուտ տոլեռանտություն են խաղում:

 «Անազգ ու անհայրենիք այդ մարդիկ մարդասիրական սուտ տոլեռանտական շարժումներով արդեն իսկ փորձում են անվանել Հայոց ցեղասպանությունը ցավալի անախորժություն, զայրանում են, որ Թուրքիայի դրոշն էր այրվում. այդքան խելք պետք է ունենան, որ հասկանան, որ դա հասարակական, քաղաքական ակտ է»,-ասաց նա և հավելեց, որ պետք է չգնալ այն ճանապարհով, որ բերեց Ցեղասպանության: «Իսկ դա այն էր, որ հայերը հավատում էին թուրքերին, որ թուրքը կոստյում է հագել, Եվրոպայում է սովորել և այդպես մեր ինքնապահպանական բնազդը կորցնենք և թուրքը հարվածեց»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ