22:15 , 19 հունիս, 2013
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:
Նախանձը - մասնավորապես հայկականը - ընտրում է ճամփաներից ամենակարճը և թույլատրելի համարում թշնամանքի բոլոր զենքերը:
Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից, վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում, վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:
Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիվ դափնեվարդը, որ արժանի լիներ հաղթական ճակատդ զարդարել, վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
ՆԺԴԵՀ