«Ժամանակ». Փաշինյանը փորձում է Արամ Սիմոնյանին մեկուսացնել և դեկաններին ու ամբիոնների վարիչներին հաս­կացնել, որ նրան լուրջ չվերաբերվեն


09:30 , 24 ապրիլ, 2019
«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի պետական համալսարան այցից առաջ համալսարա­նի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տես­նել Արամ Սիմոնյանին: 

Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի և իր ցանկու­թյունները ընդհանուր են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը փորձում է Սիմոնյանին մեկուսացնել և համալսարանի ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հաս­կացնել, որ պետք չէ ռեկտո­րին լուրջ վերաբերվել, Սիմոնյանն էլ իր հերթին է ու­զում ցույց տալ, որ Փաշի­նյանն իր համար եղած-չեղած՝ միևնույն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: