Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և թողնում՝ հովանա: Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, փխրեցուցիչն ու վանիլինը: Ավելացնում ենք ձվի դեղնուցները, մի քանի գդալ կաթ և խառնում ենք: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթն ու մնացած շաքարավազը և մարմանդ կրակին հալեցնում: Կամաց-կամաց ավելացնում ենք փխրեցուցիչով զանգվածը և լավ խառնում: Կրեմը վերցնում ենք կրակից և ծածկում պոլիէթիլենային թաղանթով: Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում շաքարավազն ու շոկոլադը և թիակով լավ խառնում ենք: Խմոը խոհարարական պարկի օգնությամբ լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ: Թխում ենք նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Թողնում ենք՝ 10 րոպե հովանա: Յուղաթղթով ռուլետանման փաթաթում ենք: Կարագը լավ հարում ենք և լցնում կրեմի մեջ: Փաթաթած բիսկվիթը բացում ենք, վրան ջեմ և կրեմ քսում: Ռուլետը փաթաթում ենք և տեղափոխում սառնարան: Մի քանի ժամ անց հանում ենք և կակաո ցանում: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում: Վայելում ենք: Շատ համեղ ռուլետ ստացվեց։