Ամերիկյան գյուղ, որտեղ մեքենաների փոխարեն ինքնաթիռներ են օգտագործում (Photo)


07:08 , 24 ապրիլ, 2019

Չիկագոյից 80 կմ հեռավորության վրա է գտնվում Casa de Aero գյուղը։ Այն ունի 45 տուն՝ մասնավոր ինքնաթիռների համար նախատեսված անգարներով։ Տեղացիներին ընդհանրապես չի մտահոգում ինքնաթիռների աղմուկը։

Գյուղն ունի իր օրենքները. երեկոյան 9-ից մինչև առավոտյան 6-ը յուրաքանչյուր ինքնաթիռ կարող է ընդամենը մեկ անգամ օդ բարձրանալ և վայրէջք կատարել, արգելվում է ինքնաթիռները կայանել խոտերի վրա, արգելվում է հեծանիվը կամ խաղալիքները թողնել թռիչքուղու վրա և այլն։

Այս գյուղում 212 քառ. մետր մակերես ունեցող տան արժեքը կազմում է 349 հազար դոլար։