«Չուպակաբրա» կոչվող խորհրդավոր կենդանին, որի մասին տարիներ շարունակ սուտ լուրեր են տարածել


22:45 , 23 ապրիլ, 2019

2008-2010 թթ. աղմկահարույց իրադարձությունները շատերն այսօր մոռացած կլինեն, սակայն այդ տարիներին դրանք ամբողջապես գրավել են արևելյան սլավոնների ուշադրությունը: Անհայտ ու խորհրդավոր կենդանին, որին կոչում են չուպակաբրա, հայտնվեց Ռուսիայում և սկսեց սպանել նապաստակներին: Արտաքնապես չուպակաբրան նման էր մողեսի ու կենգուրուի խառնուրդի, սակայն գործողություններով նմանվում էր վայրի խորամանկ շան:

Հաճախ այս կենդանուն համեմատում են ողջ մնացած դինոզավրի տեսակի, գիտական փորձի արդյունքում ծնված մուտանտի կամ անգամ այլմոլորակայինի հետ: Չուպակաբրայի արտաքնի մասին հաղորդումները տարբերվում են, սակայն գրեթե բոլոր «ականատեսները» նշում են, որ այն ուներ կարմիր աչքեր, մեկ մետրի հասնող հասակ և փոքրիկ թևիկներ:

Այն ընտանի կենդանիների մոտ, որոնց վրա հարձակվում էին չուպակաբրաները, ուսերի վրա հայտնաբերվում էին երկու ատամներով խայթոցի հետքեր: Առաջին «չուպակաբրասներին» նկատել են Պուերտո Ռիկոյում 1990-ականների կեսերին, այնուհետև նրա մասին լուրերը տարածվել են Դոմինիկյան Հանրապետությունում, Արգենտինայում, Բոլիվիայում, Պերուում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում: Մինչ օրս այդ խորհրդավոր արարածների մասին խոսում են Ուկրաինայում:

Մի անգամ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում Ուեսթ Մեսի աղտոտ աղբանոցում քայլելիս մի տղամարդ տարօրինակ դի է նկատել: Նա դին դրել է արկղի մեջ և իր հետ վերցրել, որպեսզի աշխատանքի վայրում վախեցնի գործընկերներին: Խորհրդավոր դին հասել է գիտնականներիին, և նրանք պարզել են, որ գործ ունեն օվկիանոսային կատվաձկան հետ: Թե ինչպես է վերջինս հայտնվել այդ վայրում, անհասկանալի է մինչ օրս:

Նիկարագուայի համալսարաններից մեկում պահպանվում և իդենտիֆիկացման էր սպասում արտասովոր դիակ, որին տեղի բնակիչներն ընդունում էին որպես չուպակաբրու: Մորֆոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կյանքի ընթացքում այդ դին պատկանել է հասարակ թափառական շան:

90-ականների կեսին Պուերտո Ռիկոյում հասարակության վախը կոտրելու համար անտառ ուղարկեցին բազմաթիվ որսորդների: Ոչ ոք չուպակաբրաս չգտավ ու չտեսավ: Չուպակաբրասների հայտնիությունը մարքեթինգային բարձրության հասավ, վաճառքի հանվեցին դրանց պատկերներով շապիկներ:

Ուկրաինայի գյուղերի մասնավոր տնտեսություններում նապաստակների զանգվածային առաջին սպանությունը կատարվեց 2003-ի աշնանը: Լրագրողները մեղավորին համարեցին «չուպակաբրաներին», և այդ միտքը դուր եկավ բոլորին՝ քաղաքական գործիչներից մինչև հասարակ գյուղացիներ:

Այնուհետև մոտակայքում գտնվող մեկ այլ գյուղում Սուրբ Զատիկի գիշերը կրկին նույն երևույթը կատարվեց: 2010-ի ամռանը գազանը խեղդեց նապաստակներին նաև Կիևյան և Չերնիգովյան շրջաններում: Մեկ գիշերվա ընթացքում սպանված կենդանիների թիվը կարող էր հասնել մի քանի տասնյակի, իսկ երկրում՝ հազարների: Երբեմն զոհի կարգավիճակում հանդես էին գալիս նաև խոզերը: Հանելուկային «կենդանասպանի» հավաքական կերպարն իսկապես սարսափելի էր:

2010 թ. դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կենտուկի նահանգում բնակվող պարոն Քոթրենն իր հողամասում չուպակաբրա հայտնաբերեց և կրակեց: Տեղի քաղաքական գործիչները որոշեցին, որ կենդանին այդ տարածք է խուժել Օբամայի աշխատակազմի «պատվերով», քանի որ Կենտուկի նահանգում ուժեղ էին Հանրապետական կուսակցության դիրքերը: Քոթրենին հարևանները չէին հավատում և ասում էին, որ նա ընդամենը սպանել է թափառող կատվի: Սակայն ոստիկանությունն ու համալսարանական ուղեղներն ավելի քան վստահ էին, որ սպանվածին կոչում են հենց չուպակաբրա:

Ասում են, որ չուպակաբրայի վերաբերյալ խուճապը ձեռնտու է տարածել այն ծնողների համար, որոնք ցանկանում են, որ իրենց չարաճճի երեխաները լսեն իրենց: Իսկ այն, որ չուպակաբրայի մասին տեղեկություններով ժամանակ առ ժամանակ հեղեղվում են համացանցն ու հեռուստատեսությունը, խոսում է միայն տեղեկատվական վակուումի մասին: Իրականում չուպակաբրան ընդամենը արկածախնդիր երևակայության արդյունքում ծնված արարած է՝ Եթիի նման: