Եթե դուք դիմեք ցանկացած ոճաբանի, առաջինը, որ նա ձեզ խորհուրդ կտա, հագուստ կրելու սխալ սովորություններից ազատվելն է, որոնք լիովին փչացնում են ձեր կերպարը և բացասական տպավորություն են թողնում գործատուի վրա։
Եվ այսպես՝ մի քանի կանոն, որոնք ազդում են ձեր անձի վրա։
Արձակեք ոչ ավել, քան 2 կոճակ։
Տղամարդու փողկապի ծայրը պետք է մի թեթև հատի գոտկատեղի գիծը։
Կանոն կանանց համար. բաց պետք է լինեն կա՛մ դեկոլտեն, կա՛մ ոտքերը. ոչ մի դեպքում չի կարելի համատեղել երկուսն իրար հետ։
Դեկոլտեն չպետք է շատ խորը լինի։
Անթև գրասենյակային բլուզը պետք է ծածկի ձեր ուսերը։