ԱՄՆ-ում սիրահարներն ամուսնացել են օդանավակայանում


00:00 , 24 ապրիլ, 2019

Ամերիկյան Քլիվլենդում անսովոր հարսանեկան արարողություն են կազմակերպել. այն տեղի է ունեցել օդանավակայանում, հաղորդում է CBS-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ նորապսակներն ամուսնության համար այդ վայրն են ընտրել, քանի որ տասներկու տարիների ընթացքում նրանք հանդիպել են ուղեբեռի հանձնման գոտում: Միշել Բելոն և Ռոն Պետերսոնը ծանոթացել են օդային նավահանգստում, մասնավորապես՝ ուղեբեռի հանձնման գոտում: Երբ հարսանիքի տեղի ընտրության հարց է առաջացել, երկուսն էլ որոշել են, որ անհրաժեշտ է ընտրել իրենց համար ամենահիշարժան վայրը:

Մի օր ղեկավարության հանձնարարությամբ կինը դիմավորել է ուղևորներից մեկին, որը հետագայում դարձել է նրա ամուսինը: Երկար տարիներ սիրահարները շփվել են հեռավորության վրա, և նրանք ավելի հաճախ հանդիպել այնտեղ, որտեղ մարդիկ գնում են միայն ճամպրուկները ստանալու համար:

«Դա մեր հանդիպումների ամենաերջանիկ և ամենատխուր վայրն էր միաժամանակ»,- պատմել է Միշելը:

Հարսանիքի օրը ուղեբեռի հանձնման թիվ 6 գոտին ավելի քան 120 մարդ է տեղավորել՝ նորապսակների հարազատներին ու ընկերներին: Աշխատակիցները նշել են, որ դա օդանավակայանի պատմության մեջ առաջին հարսանիքն է: