Amazon-ում հնարավոր է վճարել կրիպտոարժույթով


23:20 , 23 ապրիլ, 2019

Amazon-ում այժմ հնարավոր է կրիպտոարժույթով վճարում կատարել Moon ստարտափի օգնությամբ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CoinDesk-ին։ Ծրագրավորողներն այլընտրանքային միջոց են առաջարկել համացանցում ապրանքների դիմաց վճարելու համար։ Նրանք բրաուզերների ընդլայնում են առաջարկում, որի օգնությամբ հնարավոր կլինի Bitcoin-ով, Litecoin-ով և Ethereum-ով ապրանքներ ձեռք բերել։