Ստեղծում ենք ծանրաշարժ մեքենա, որը ճգնաժամային կառավարման համար նախատեսված չէ. Դ. Խաժակյանը՝ աղբահանության հիմնարկ ստեղծելու մասին


18:50 , 23 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու նիստին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ այսօր ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումներն իսկապես շատ բարդ են: 

Նա օրինակ բերեց այն, որ բյուջետային հիմնարկը հաստատելուց հետո մեկ նիստ էլ պետք է անեն, որպեսզի հաստատեն աշխատակազմը, այնուհետև՝ նախահիշվը, հետո՝ փոփոխությունները: 

«Ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք մի ծանրաշարժ մեքենա, որն ամենևին ճգնաժամային կառավարման համար նախատեսված չէ: Ծանր է լինելու սա աշխատեցնելը, և մեր բոլոր հարցերն ուղղված են նրան, թե վերջնական լուծումն ինչպես եք պատկերացնում և գոնե հիմա տեսլականը պետք է հնչեցված լինեն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ