Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետի հետ կապ չունի. ՊԵԿ նախագահ


18:00 , 23 ապրիլ, 2019

Aysor.am-ը գրում է.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, թե Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի ազգականն է։

«Ես մամուլից եմ տեղեկացել, հետո մենք պարզեցինք, որ դա ապատեղեկատվություն է, արյունակցական կապ չունեն էդ մարդիկ իրար հետ, ինչքանով որ ես գիտեմ՝ ծանոթ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը։

Նա նշեց՝ եթե խոսքը Գեղամ Սարբազյանի մասին է, ապա նա վաղուց է աշխատում ՊԵԿ-ում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ