Ժողովրդին ո՛չ Դավիթ Սանասարյանն է հետաքրքիր, ոչ էլ այլ ոք․ իշխանության եք եկել, կատարեք ձեր խոստումները


13:56 , 23 ապրիլ, 2019

Լրանում է իշխանությունների պաշտոնավարման մեկ տարին, սակայն ժողովրդի ակնկալիքները այդպես էլ մնում են անկատար։ Պարզվում է, որ Փաշինյանը սելֆիների և տեսարանների մասնագետ է, ուստի իրեն ավելի շատ կսազեր թատրոնը կամ կինոն, քան թե կառավարման համակարգը։

Նույնիսկ այս իրավիճակում, երբ թվում է, թե սրընթաց իջնում է իշխանությունների ռեյտինգի դաչիկը, Փաշինյանը նոր սերալ է մտածում, որի էությունը հետևյալն է՝ գործ սարքել իրա մերձավորների վրա՝ ներառյալ Դավիթ Սանասարյանի ու դիպլոմ կեղծող իր բարեկամի։

Սերիալն ահագին ժամանակ կշեղի ժողովրդի ուշադրությունն իրական խնդիրներից, իսկ սերիալի ժողովրդականությունը կապահովեն ֆեյքերի և տարբեր մանիպուլյացիաների միջոցով։

Ժողովրդին ո՛չ Դավիթ Սանասարյանն է հետաքրքիր, ոչ էլ այլ ոք․ իշխանության եք եկել, կատարեք ձեր խոստումները, ինչո՞ւ մարդիկ դրական փոփոխություններ չեն տեսնում իրենց կյանքում։ Իշխանությունները սեփական ձեռքերով քաղաքական գերեզման են են փորում իրենց համար։