Պատասխանատվությունից խուսափելն ու ամբողջ բեռը հայ ժողովրդի ուսերին թողնելը պարզունակ հնարք է


15:06 , 23 ապրիլ, 2019

Որ խնդրեմ, ինչ որ մեկն ինձ կբացատրի՞, թե հայ ժողովուրդն Արցախի հարցը ո՞նց է լուծելու... Կամ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ-որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի՞ համար է, և այդ 70% վստահության քվեն ի՞նչ նպատակով է տրված:

Կարծում եմ՝ Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն կամ կմերժեն:

Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը հայ ժողովրդի ուսերին թողնելու համար: