Այս դպրոցը պատիժը փոխարինել է մեդիտացիայով. արդյունքները գերազանցել են սպասելիքները


21:30 , 23 ապրիլ, 2019

Երեխաները շատ չարաճճի են, նույնիսկ դպրոցում հանգիստ չունեն, բայց սա չի նշանակում, որ նրանց պետք պատժել: Միայն տեսեք, թե ինչ են մտածել այս դպրոցում: 

Ռոբերտ Ու. Քոուլմանի դպրոցում, որը Մերիլենդ նահանգում է, որոշել են փոխել աշխատաոճը չարաճճի երեխաների հետ:

Պատժի փոխարեն երեխաներին խնդրում են նստել գետնի վրա և մեդիտացիա անել: Այս մեթոդը շատ հաջողված է:

Դպրոցում մեդիտացիայի համար նույնիսկ հատուկ սենյակ են հատկացրել: 

Երեխաները սիրում են հենց այնպես գալ այս սենյակ: Բացի այդ՝ Սուրբծննդյան տոներին երեխաները սկսում են մեդիտացիա անել, իսկ հետո նվերներ են բաժանում: 

Մեդիտացիան օգնում է երեխաներին ավելի շուտ ընկալել անհանգստությունը՝ հաղթահարելով դժվարությունները, սովորեցնում է դրանք հասկանալ և ավելի ըմբռնումով մոտենալ։