Բարի գալուստ «Լիվերպուլ», Հենրիխ Մխիթարյան


20:21 , 19 հունիս, 2013

Տեսանյութը`անգլիական «Լիվերպուլի» թիմի ֆան ակումբի յութուբյան էջից:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի հավանական տրանսֆերը անգլիական Լիվերպուլ, ասել է, որ Մխիթարյանը ցանկանում է հեռանալ: 

Ավելացնենք, որ ռուսական Sport-Express կայքը հետաքրքիր հոդված է պատրաստել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ խոսվել է Հենրիխի տրանսֆերի հանելուկային փաստի մասին ու նշվել, որ Մխիթարյանի տրանսֆերի կեսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին և Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: