Մոսկվա-Երևան չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհին մահացել է


13:20 , 23 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

«Nordwind Airlines» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորուհին իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «РЕН ТВ»-ն հայտնում է, որ Հայաստանի քաղաքացի ուղևորուհին մահացել է:

Ինքնաթիռում եղել է 176 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:

«Արմենպրես»-ը փորձում է պարզել դեպքի մանրամասներն ու ճշտել՝ հայտնի է արդյոք ուղևորուհու ինքնությունը: