«Իրավունք». «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովվին բռնության ենթարկած քաղաքացին ԱԱԾ աշխատակից է


11:10 , 23 ապրիլ, 2019

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև: Ոստիկանության Մասիսի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` տեղի ունեցածի փաստով։

Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ (Սամվել) քահանա Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: