ԱԺ նիստը՝ ուղիղ


10:12 , 23 ապրիլ, 2019

Ազգային ժողովը շարունակում է նիստերի աշխատանքները: Հաշվի առնելով, որ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի 2019 թվականի ապրիլի 16-ին գումարված նիստերի օրակարգային հարցերը չեն սպառվել, քառօրյա նիստերը շարունակվում են մինչև օրակարգի սպառում:

Քննարկված նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ-ն կշարունակի քննարկել «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

ԱԺ քննարկման կներկայացվեն նաև օրակարգային որոշ նախագծեր, որոնք առաջին ընթերցումից հետո հատուկ ռեժիմով պետք է քննարկվեն: