Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում 290 մարդու կյանք խլած ահաբեկչության հետևանքով (Photo)


09:14 , 23 ապրիլ, 2019

Բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, դանիացի միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենն ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով կորցրել է իր երեք երեխաներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 290-ի:

Նշվում է, որ 7,9 մլրդ դոլար կարողությամբ Պովլսենը համարվում է Դանիայի ամենահարուստ մարդը, Շոտլանդիայի խոշորագույն կալվածատերը:

Երեխաների մահվան ողբերգական լուրը հաստատել է մեծահարուստի խոսնակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սոսկալի հարձակումից մի քանի օր առաջ միլիարդատիրոջ երեխաներից մեկը՝ Ալման, Շրի Լանկայում հանգստից լուսանկար է հրապարակել: Հայտնի է, որ Պովլսենի բոլոր չորս երեխաները միասին են եղել, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել:

Just days before the devastating attacks, one of Povlsens children, Alma, shared a snap of her three siblings Astrid, Agnes and Alfred, next to a pool. It is not yet known which of Povlsens three children have died

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:

Ըստ թարմ տվյալների՝ զոհերի թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ՝ հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ:

Seven suicide bombers killed at least 290 people in coordinated attacks on five-star hotels and churches on Easter Sunday. Pictured: the interior of St Sebastians church in Negombo