Բոլթոնն Իրանից պահանջել է փոխել վարքագիծը


05:30 , 23 ապրիլ, 2019

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Թեհրանին կոչ է արել փոխել վարքագիծը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների գործողություններն Իրանին հստակ ազդանշան են ուղարկում:

«Իրանական ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ պարտավոր է փոխել վարքագիծը»,- հայտարարել է Բոլթոնը:

Նա հավելել է, որ, հակառակ դեպքում, Թեհրանը կշարունակի վճարել երկրի ժողովրդին վնաս պատճառող ապակայունացնող ակտիվության համար: