Կեֆիրի կարևոր հատկություններ, որոնց մասին չգիտեք


02:48 , 23 ապրիլ, 2019

Կեֆիրը կարող է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմել: Այս մթերքը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, կարող է օգտագործվել մարդկանց կողմից, ովքեր չեն կարողանում յուրացնել կաթը:

Դրական ազդեցություն է ունենում աղիների վրա: Կեֆիրի օգտագործումը հնարավորություն է տալիս վերականգնելու աղիների միկրոֆլորան, ճնշել նեխում առաջացնող բակտերիաների բազմացումը:

Ամրացնում է ոսկորները: Կեֆիրը մեծ քանակով սպիտակուցներ և կալցիում է պարունակում, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջության համար:

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Քանի որ կեֆիրն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, այն նպաստում է սրտի առողջությանը, կարող է օգնել կանխարգելել աթերոսկլերոզի զարգացումը:

Օգնում է նիհարել: Կեֆիրը սպիտակուցներ է պարունակում, օգնում է հագեցնել քաղցը: Բացի այդ՝ աղիների միկրոֆլորայի բարելավումը ևս նպաստում է նիհարելուն:

Պաշտպանում է վարակներից: Կեֆիրը պրոբիոտիկներ է պարունակում, խոչընդոտում է վնասակար բակտերիաների աճին:

Կարող է օգնել երկարացնել կյանքի տևողությունը: Որոշ հետազոտություններ պնդում են, որ կեֆիրը կարող է օգնել երկարացնել կյանքը, քանի որ այն կարող է օգնել պայքարել հաստ աղիում քրոնիկական բորբոքման դեմ: