Ջենիֆեր Լոպեսը փեսացու կընտրի ամբոխից


06:43 , 23 ապրիլ, 2019

Ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Լոպեսը և Օուեն Ուիլսոնը կխաղան «Ամուսնացիր ինձ հետ» ռոմանտիկ կոմեդիայում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ STXfilms ընկերության ֆիլմը հիմնված կլինի Բոբի Քրոսբիի կոմիքսների վրա:

Ըստ առկա տեղեկությունների՝ Լոպեսի հերոսուհին փոփ երգչուհի է, որը Մեդիսոն Սքվեր Գարդենում հարսանիքից առաջ իմանում է փեսացուի դավաճանության մասին: Դրանից հետո նա բեմ է բարձրանում և ընտրում պատահական մարդու, որն էլ դառնում է նրա ամուսինը: Դա մաթեմատիկայի ուսուցիչ Օուեն Ուիլսոնն է: