Ուտելիքը գարեջրով փոխարինած ամերիկացին դիմացել է 46 օր և սկսել մեծ արագությամբ նիհարել


06:08 , 23 ապրիլ, 2019

Ամերիկյան Նյութաուն քաղաքի բնակիչ Դելլ Հոլը Մեծ պահքին կարողացել է 46 օր շարունակ ուտելիքի փոխարեն միայն գարեջուր խմել և նիհարել է 20 կգ։

Հոլը պահքը սկսել է մարտի 6-ին և ավարտել կիրակի օրը՝ ապրիլի 21-ին։ Նրան ոգեշնչել է Մյունխենի մերձակայքում գտնվող վանքի վանականների օրինակը․ նրանք միջնադարում պահքի ժամանակ բացառապես սեփական արտադրության գարեջուր են օգտագործել, որի թնդությունը հասել է 12 աստիճանի։

Հոլը զուգահեռաբար երբեմն ոչ քաղցր թեյ և սև սուրճ է օգտագործել։ Մեկ օրում նա խմել է 2-5 շիշ գարեջուր։ Նա ասում է, որ երբեք քաղց չի զգացել և չի հարբել, միայն երբեմն երազում ուտելիք է տեսել։

Պահքի սկզբում նա կշռել է 132,6 կգ։ Հոլը պնդում է, որ իր առողջական վիճակը նկատելիորեն բարելավվել է։