Նկարիչը 10 տարվա ընթացքում արծվի հսկայական քանդակ է պատրաստել, որը հավակնում է դառնալ թռչնի՝ աշխարհում ամենամեծ արձանը (Photo)


03:07 , 23 ապրիլ, 2019

Հնդիկ նկարիչ Ռաջիվ Անչալը 10 տարվա ընթացքում քանդակել է «Ռամայանա» էպոսի արծիվի հսկայական նմանակը։ Համաձայն հին հնդկական գրության՝ հսկայական թռչունն ընկել է Ռավանայի հետ մարտի ժամանակ, երբ փորձել է փրկել հնդկական աստվածուհի Սիթային։

Վարպետը հաջողությամբ ավարտել է իր նախագիծը, և հիմա յուրահատուկ քանդակը հավակնում է դառնալ թռչնի՝ աշխարհում ամենամեծ քանդակը։ Քանդակը գտնվում է 350 մետր բարձրություն ունեցող ժայռի վրա։ Նրա երկարությունը կազմում է 61 մետր։