Պետք է թակել բոլոր հնարավոր և անհնար դռները, պետք է փորձել նոր դաշնակիցներ ձեռք բերել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Վահրամ Տեր-Մաթևոսյան


20:30 , 22 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ վերջին 10-15 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ նոր շեշտադրումներով, նոր երանգավորումներով ավելի ակտիվորեն է քննարկվում ոչ միայն Հայաստանում, Սփյուռքում, այլ մի շարք գիտական, քաղաքական շրջանակների, միջազգային կարևոր դերակատարում ունեցող պետությունների, կազմակերպությունների կողմից: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արդյունավետության մասին՝ նաև հայտնելով իր  մտահոգությունը, թե հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անել այդ ճանաչումներից հետո, և թե որքանով է այդ գործընթացը մոտեցնում մեզ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Այս հարցին պատասխանելու համար մենք մեզ անկեղծորեն պետք է հարց տանք, թե վերջին շրջանում ինչ է արվել Հայաստանի կողմից, ինչ է արվել միջազգային հանրության կողմից, ինչ է արվել Թուրքիայի մտավորականության կողմից, և այս հարցերի պատասխանը, թերևս, մեկն է՝ գրեթե ոչինչ»,- ասաց նա: 

Նրա նկատառմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին պետք է լծվեն բոլոր դերակատարները, քանի որ այն բարդ գործընթաց է և համալիր լուծումներ է պահանջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ