Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսում հարձակվել են «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովվի վրա


18:10 , 22 ապրիլ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Է. Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: