Այս նախանշանները հուշում են, որ ժամանակն է փոխելու աշխատանքը


23:20 , 22 ապրիլ, 2019

Հայտնի են նախանշանները, որի դեպքում մարդիկ կարող են հասկանալ՝ ժամանակն է փոխելու աշխատանքը։ Այս մասին գրում է Money Times հարթակը:

Աշխատանքը փոխելու անհրաժեշտության առաջին ահազանգն աշխատանքային օրվա ընթացքում մշտապես սպառված վիճակն է և մտքերն այն մասին, թե ինչպես անաշխատունակության թերթիկ վերցնել և աշխատանքի չգնալ:

Երկրորդը պետք է ուշադրություն դարձնել գրասենյակային մանրուքներին: Եթե դրանք նյարդայնացնում են, ապա արժե մտածել այլ աշխատանք գտնելու մասին:

Երրորդ նշանը կարիերայի լճացման զգացումն է: Եթե մասնագիտական վերելքի համար խթան և հնարավորություն չկա, ապա պետք է լրջորեն մտածել գործունեության փոփոխության մասին:

Վերադասների դժգոհությունը նույնպես ազդում է աշխատանքի վրա: Եթե ղեկավարությունը բավարարված չէ, դա կարող է լարվածություն, ապա և ատելություն առաջ բերել:

Աշխատավայրում շարունակական հոգնածությունն ու ձանձրույթը նույնպես ցույց են տալիս, որ նոր բան փորձելու ժամանակն է:

Աշխատանքի փոփոխության վեցերորդ և վերջին պատճառը փորձագետները համարում են ավելի հաջողակ գործընկերների հանդեպ նախանձը: