37-ամյա տղամարդը ողջ է մնացել, երբ 380 կիլոգրամանոց փայտամածն ընկել է նրա վրա


21:15 , 22 ապրիլ, 2019

Կահույք արտադրող ընկերության 37-ամյա մենեջեր Քրիս Արփինոն ողջ է մնացել, երբ 380 կիլոգրամանոց փայտամածն ընկել է նրա վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել աշխատավայրում:

Տղամարդն անմիջապես հոսպիտալացվել է: Բժիշկները նրա մոտ ողնաշարի կոտրվածք և երիկամի լուրջ վնասվածք են ախտորոշել: Արդյունքում Քրիսի երիկամներից մեկը հեռացրել են, իսկ կրկին քայլելու համար նրանից երկու տարի է պահանջվել: Քրիսը խոստովանել է, որ նրան ամենաշատը վախեցրել է ամբողջ կյանքում անվասայլակին գամված լինելու հեռանկարը:

https://med.news.am/static/news/b/2019/04/21903.jpg

Այժմ Քրիսն օրվա շատ խիստ ռեժիմ ունի: Մարզասրահ այցելելու համար նա արթնանում է առավոտյան 3:30-ին, ժամը 6:00-18:30-ն աշխատում է, իսկ ազատ ժամանակն անցկացնում է իր վեցամյա դստեր հետ:

«Ես վերստին սովորել եմ նստել, կանգնել, քայլել առանց կողմնակի օգնության: Դա շատ բարդ փուլ էր»,- պատմել է Քրիսը: