Արտակարգ իրավիճակ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ «Սյունիքի Զանգեր»-ի հատվածում. մեքենաների խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի


17:30 , 22 ապրիլ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սյունիքի Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի գետնաբքի պատճառով մի քանի կիլոմետրանոց խղանում է առաջացել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, վթարներ չկան, սակայն ավտոմեքենաների մի մասի, որոնց թվում նաև բեռնատարներ են, անվադողերն ամառային են։

Այս պահին ճանապարհային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհը բացելու ուղղությամբ։