Business Insider-ը կազմել է լավագույն սմարթֆոնների վարկանիշը


17:05 , 22 ապրիլ, 2019

Business Insider-ը կազմել է հրատարակության վարկածով աշխարհի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցրել է OnePlus 6T սմարթֆոնը: Ընդ որում՝ Business Insider-ը նշում է, որ շուտով սպասվում է նոր սարքի ծանուցումը:

Հրատարակությունը գրում է, որ սարքում չկան մեծ թվով օպցիաներ, որոնք կարող են առաջարկել նրա մրցակիցները, ինչպիսիք են՝ անլար լիցքավորումը, անջրաթափանցության բարձր մակարդակը, խցիկի գերլայնանկյուն մոդուլը կամ բազմակի զումը: Ընդ որում՝ Business Insider-ը OnePlus 6T-ի հիմնական արժանիքը համարում է լավ արտաքին տեսքը, արագ լիցքավորումը և մարտկոցի ծառայության երկար ժամկետը, հավելվածների գործարկումը: Հրատարակության վարկածով թոփ-10-ում տեղ են գտել Samsung Galaxy S10e-ը, iPhone XR-ը, Samsung Galaxy S10 Plus-ը Galaxy S10-ը. Տասնյակում հայտնվել են Google Pixel 3-ը և 3 XL-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը և XS Max-ը, Samsung Galaxy S9 Plus-ը և iPhone X-ը: Լավագույն սմարթֆոնների ցուցակում նաև հայտնվել են Phone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, Razer Phone 2-ը, LG V40-ը, iPhone 7-ը և 7 Plus-ը, Moto G7-ը և LG G8-ը: Վարկանիշը եզրափակում է BlackBerry Key2-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: