Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ՝ ուղիղ


14:55 , 22 ապրիլ, 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին էլ վարչապետն այցելել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին էր ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել էր բուհի լաբորատորիաներում, ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն: