«Պարոն Արշակյան, ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով». Անի Սամսոնյան


13:49 , 22 ապրիլ, 2019

Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի հեռուստացույց դիտելու։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ողջունել այն, որ պարոն Արշակյանն, իր առաջնային խնդիրները թողած, մեկնաբանում է ընդդիմադիր գործընկերների կարծիքը։

Պարոն Արշակյան, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի հայությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը գնահատում է որպես շրջադարձային դրական փոփոխություն և «Լուսավոր Հայաստանի» հետ միասին ակնկալում է, որ մենք պիտի ունենանք բարեկարգ ճանապարհներ, այնինչ այս պահին ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով։

Սա էլ մի օրինակ Ձեզ Վանաձոր-Դիլիջան ճանապարհից։ Ի գործ։