Armenpress.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովը Գեղամ Գևորգյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին, Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 95 կողմ, 26 դեմ»,- ասաց Հովակիմյանը: