Բաքվի հերթական անհեթեթությունը


17:25 , 19 հունիս, 2013

Ամեն ինչում հայկական կողմերին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, մեղադրելը Բաքվի համար վաղուց արդեն սովորական է դարձել: Նման մեղադրանքների գինն էլ արդեն շատ ավելի լավ են պատկերացնում նրանք, ում ուշադրությունը ցանկանում է շեղել այդ երկրի իշխող վարչակարգը: Բայց, երբեմն Բաքուն անգամ ինքն իրեն է գերազանցում` հնարամտության ու անկանխատեսելիության չտեսնված օրինակներ ցույց տալով: Հերթական գլուխգործոցը օրերս ծնվեց: