Բորդոյում բռնկած հրդեհը երկու միլիոն շիշ գինի է ոչնչացրել


04:30 , 22 ապրիլ, 2019

168.am-ը գրում է․

Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում է Sovex Grands Chateaux ընկերությանը, բռնկած հրդեհը ոչնչացրել է առնվազն երկու միլիոն շիշ գինի եւ այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Այդ մասին հայտնել է The Local հրատարակությունը:

Ապրիլի 18-ին չպարզված պատճառով սկսված հրդեհի մարման համար պահանջվել է շուրջ 15 ժամ, մարմանը մասնակցել Է մոտ 60 հրշեջ:

Բորդոն Ֆրանսիայի խոշորագույն գինեգործական տարածաշրջանն է, այստեղ է արտադրվում աշխարհի ամենաթանկ գինիներից մեկը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2018 թվականին Ֆրանսիայում գինու արտադրությունն ավելացել է 35 տոկոսով, ընդ որում անցյալ տարվա գինու որակը գնահատվում է՝ շատ բարձր: Դրամական արտահայտությամբ երկիրը գինու արտահանման ցուցանիշով համաշխարհային առաջատարն է (տարեկան 9,3 միլիարդ եվրո), հաղորդել է «Ինտերֆաքսը»: