Էքզիտ փոլի տվյալներով Զելենսկին հաղթում է ընտրությունների 2-րդ փուլը


21:45 , 21 ապրիլ, 2019

Operativ.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է շոումեն Վլադիմիր Զելենսկին։ Ըստ ազգային Exit poll-ի տվյալների՝ նա հավաքում է 73․7 տոկոս ձայն։ Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին աջակցել է ընտրողների 26․3 տոկոսը։ Այս մասին ասվում է «112 Украина» հեռուստաալիքի կայքում։

Ազգային Exit poll-ն անցկացվել է 3 խոշոր սոցիոլոգիական կենտրոնների հետ համատեղ։ Հարցումն անցկացվել է 500 ընտրատեղամասում։