SpaceX-ի մարդատար տիեզերագնացի փորձարկումները տապալվել են


21:49 , 21 ապրիլ, 2019

Միջազգային տիեզերակայան թռչելու համար ստեղծվող մարդատար Crew Dragon տիեզերանավի շարժիչների փորձարկման ընթացքում չնախատեսված իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով SpaceX ընկերությանը, նախնական փորձարկումները հաջողությամբ են պսակվել, սակայն եզրափակիչ փուլի ժամանակ խափանում է տեղի ունեցել, ինչպես ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Վթարային համակարգի փորձարկումների եզրափակիչ փուլն անցկացվում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստորաբաժանման տարածքում՝ Կանավերալի հրվանդանում: