Բաժակներում հայտնաբերված որդերի մասին այցելուների բողոքներից հետո McDonald’s-ում հետաքննություն է սկսվել


20:48 , 21 ապրիլ, 2019

ԱՄՆ Նյու Յորք նահանգի առողջապահության վարչությունը հետաքննություն է նախաձեռնել Լայոնս քաղաքում McDonald’s-ի բաժակներում որդեր նկատելու մասին արագ սննդի ցանցի հաճախորդների բողոքներից հետո, հայտնում է Fox News-ը։

Ամենաշատ բողոքները ստացվել են մարտին։

Առաջին դժբախտ այցելուն քոլեջի հղի ուսանողուհի Սամանտա Ջիլսն էր, որը մարտի 7-ին McDonald’s-ում սնվելիս քիչ էր մնացել որդ կուլ տար։

Դրանից հետո դստեր բաժակում «կենդանի մսին» հայտնաբերել է մեկ այլ հաճախորդ՝ Ջասթին Կոնֆերը։

Այժմ ոստիկանապետի գրասենյակն ու առողջապահության վարչությունը միահամուռ ուժերով հետաքննում են, թե ինչպես կարող էին բաժակներում որդեր հայտնվել։

McDonald’s ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ համագործակցում է հետաքննության հետ։