«Հետհեղափոխական իշխանությունն արդեն ցուցադրում է սեփական ապիկարությունը». Հայկ Մարտիրոսյան


17:17 , 21 ապրիլ, 2019

Ուկրաինայում Զելենսկու հաղթանակը լավագույն օրինակն է այն բանի, որ հեղափոխական առաջնորդները հաճախ հենց իրենք են կործանում իրենց սեփական հեղափոխությունները և արագ` սիրված ղեկավարից վերածվում ձախողված առաջնորդի: Այդպիսի առաջնորդներին փոխարինելու են գալիս նորերը` նոր կուռքեր, որոնք ավելի ոչ ստանդարտ են քան հենց իրենք` երբևէ անփոխարինելի հորջորջված նախկին հերոսները:

Հայաստանում այդ անցման գինը կարող է շատ բարձր լինել: Հետհեղափոխական իշխանությունն արդեն ցուցադրում է սեփական ապիկարությունն ու վտանգավոր սխալականությունն Արցախի հարցում: Առաջիկա պատերազմում դա հայ ժողովրդին անչափ թանկ կարող է արժենալ: