Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը 207-ի է հասել, 450 մարդ տուժել է


16:30 , 21 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր Շրի Լանկայում որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 207 մարդ է զոհվել, որոնց շարքում առնվազն 30 օտարերկրացի կա: Տուժածների թիվը 450 է, այս մասին հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը՝ բուժհաստատությունների տվյալներին հղումով: 

Պայթյունների առնչությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն հայտնել է, որ ներկա պահին ոստիկանությունը 7 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են պայթյուններին մասնակցության համար:

Ավելի վաղ տարբեր աղբյուրներից հաղորդումներ էին ստացվել մինչև 187 զոհի և մի քանի հարյուր տուժածի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ