Երջանկահիշատակ Սամվելը (Հանտինգտոնը էլի) ասում էր, որ առաջիկայում քաղաքակրթական բախումների օրակարգն է երկրում եղանակ ստեղծելու... Պարզ է, որ սխալ չէր ասում ծերուկը:
Ես էլ իր միտքը շարունակում եմ. թե բա հեռու չի էն օրը, երբ ներկայացուցչական դեմոկրատիան դառնալու է ծանր բեռ «առաջադեմ» աշխարհի համար ու ազգայնականության աճը հանգեցնելու է աշխարհում պետությունների ռեալիստական վարքի վերադարձին ու ազգային շահերի՝ ուժի կատեգորիաներով սահմանմանը(Մորգենթաուի ականջը կանչի): Ու այս պարագայում որպես պետական քաղաքականության հանրային հիմնավորման գործիք իր առանձնահատոկ դերը խաղալու է պոպուլիզմը:
Խնդիրը այս պարագայում այլ է. ինչպե՞ս են փոքր պետությունները ու հատկապես մենք տեղավորվելու գլոբալ խիստ, անզիջում ուժային մրցակցության այս օրակարգում: Հուսամ ոչ Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփի» նախադեպով:
Հ.Գ. ի դեպ նոր համակարգում որևէ մեկին ու հատկապես ԱՄՆ-ին էդքան էլ հետաքրքիր չէ, թե ո՞ր երկիրն է դեմոկրատ, որը՝ ոչ: ՌԴ-ի դեպքում համանման կերպով: Կարևորը ով ում ճամբարում է լինելու: