Առաջիկա շաբաթը տեղումնառատ կլինի. լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն


14:20 , 21 ապրիլ, 2019

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-24-ը շրջանների զգալի մասում, 25-26-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ։ 

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-26-ը հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։