«Տասնամյակներ ի վեր զրկված ենք եղել եկեղեցական տոներին հաղորդակից լինելու հնարավորությունից, բայց երբեք չենք կորցրել մեր հավատքն առ Աստված». Արայիկ Հարությունյան


13:45 , 21 ապրիլ, 2019

Հարգելի ՛ հայրենակիցներ

Մեզանում կրելով հոգևոր-քրիստոնեական արժեհամակարգը՝ տասնամյակներ ի վեր զրկված ենք եղել եկեղեցական տոներին հաղորդակից լինելու հնարավորությունից: Բայց երբեք չենք կորցրել մեր հավատքն առ Աստված:

Անկախության նվաճումը մեզ կրկին վերադարձրեց մեր ակունքներին, և պահեստների ու գոմերի վերածված մեր հին մատուռներն ու եկեղեցիները վերականգնել սկսեցինք: Բացառիկ է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու դերը թե՛ մեր պետականաշինության, թե՛ բանակի մարտունակության և թե՛ ժողովրդի միասնականության ամրապնդման գործում:

Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…