Բնականաբար, ունենալով մեծամասնություն՝ «Իմ քայլը» ցանկանալու է ՍԴ դատավոր անցկացնել իր կողմից վստահելի թեկնածուի. Սերգեյ Բագրատյան


12:50 , 21 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Իշխանության իրավունքն է Սահմանադրական դատարանի անդամի սեփական թեկնածուն առաջադրելը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե մերժելով ՍԴ անդամի մի շարք թեկնածուների՝ արդյոք հնարավո՞ր է՝ իշխանությունն իր նախընտրած անձին է ցանկանում գործուղել ՍԴ:

Բագրատյանը չբացառեց այն տարբերակը, որ գուցե այդ տեղը վերապահվել է փաստաբան Վահե Գրիգորյանին, ում նախորդ գումարման խորհրդարանը մերժել էր, և հիմա, ըստ մամուլի, ամեն ինչ արվում է, որ կրկին նրան ընտրեն ՍԴ դատավոր:

Պատգամավորն ասաց, որ ոչ միայն իշխանությունը, այլ նաև ԲՀԿ-ն կարող է թեկնածու առաջադրել և իշխանությանը կամ ՀՀ նախագահին առաջարկեն որևէ թեկնածուի  առաջադրել: «Մեծ հաշվով դրանից չի փոխվի մեծամասնության կարծիքը, բնականաբար ունենալով մեծամասնություն՝ իրենք ցանկանալու են անցկացնել իրենց կողմից  վստահելի թեկնածուի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դա չի՞ ենթադրում, որ հին խաղի կանոններն են, երբ ուզում են տվյալ կառուցում ունենալ «իրենց մարդը», պատասխանեց, որ եթե տեսնեն, որ այդ սցենարով է ընթանում, և չեն բավարարում իրենց՝ ընդդիմության հարցերին տրված պատասխանները, և նաև հանրությունը դա հասկանա, այդ դեպքում գուցե հենց այդ տարբերակը հաստատվի:

«Բայց կանխակալ վերաբերմունք չունենանք՝ տեսնենք՝ ում են առաջադրում, ուշադիր լինենք հարցուպատասխանին, որ այո, եթե լինի նախկին գործելաոճը, մենք պարտավոր ենք ահազանգել այդ մասին»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ